Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը
19.01.2017 | 20:12

Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
Քննարկվել են համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվել է փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։


Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ